News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանի Արամ Խաչատրյանի անվան ֆիլհամոնիկ մեծ համերգասրահում մասնակցել է Տղամարդկանց առողջության 8-րդ միջազգային կոնգրեսի բացմանը: Կառավարության անունից ողջունելով կոնգրեսի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է ընդունել Կոնգրեսը Երեւանում, որը կազմակերպվել է Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների աջակցությամբ: Առողջապահությունը գտնվում է մեր կառավարության ուշադրության կենտրոնում եւ մենք այսօր իրականացնում ենք մեծամասշտաբ մի շարք ծրագրեր՝ նպատակ ունենալով այս բնագավառի մի քանի ոլորտներում Հայաստանը դարձնել առաջատար երկիր: Դա նշանակում է, որ Ձեր համագործակցությունը կօգնի մեզ վեր հանել մեր երկրում առկա համեմատական առավելությունները, մտավոր եւ գիտական ներուժը, որոշելու համար, թե ինչպիսի ներդրումներ պետք է կատարի կառավարությունը՝ առողջապահության զարգացման աշխատանքները կազմակերպելու համար»:

Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ առողջապահության բնագավառի մասնագետների այս հանդիպումը թույլ կտա ամրապնդել փոխադարձ կապերը եւ մշակել ոլորտի զարգացման նոր ուղղություններ:  

Կոնգրեսին մասնակցում են 1500-ից ավելի մասնագետներ՝ ԱՊՀ երկրներից, Հունգարիայից, Չեխիայից, Իսպանիայից, Գերմանիայից եւ այլ պետություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ