News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ չնայած ՀՀԿ-ԲՀԿ առերեւույթ հակադրությանը, այս կուսակցությունների ներկայացուցիչները հստակ պահում են այն նախընտրական պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել նախընտրական շրջանում:

«Այսպես, 41 ընտրատարածքներից 23-ում ԲՀԿ-ն թեկնածուներ չի առաջադրել ՀՀԿ թեկնածուների դեմ, իսկ 8-ում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել ԲՀԿ-ականների դեմ: Նրանք պայմանավորվել էին, որ այդ ընտրատարածքներում ԲՀԿ-ականներն աջակցելու են ՀՀԿ թեկնածուներին, իսկ ՀՀԿ-ականները՝ ԲՀԿ-ականներին:

Հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նախագահ Սերժ Սարգսյանը որոշ տարածքներում հայտարարում է ԲՀԿ թեկնածուներին պաշտպանելու մասին: Դրանով է պայմանավորված նաեւ ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանի ինքնաբացարկը թիվ 25 ընտրատարածքում, քանի որ այդտեղ ՀՀԿ-ն, ըստ պայմանավորվածության, պետք է պաշտպաներ ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանին:

Հակառակ սրան, չի եղել մի տարածք, որտեղ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարի, թե պաշտպանում է ՀՀԿ-ական թեկնածուի: Բայց ՀՀԿ-ականներն ասում են, որ դա էլ է պայմանավորվածության շրջանակներում»,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ