News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելու համար նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել Պետքարտուղարության` Եվրասիայում էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով Բաքվում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:

Ադրբեջանում նոր դեսպանի թեկնածությունը Օբաման առաջարկել է այս տարվա հունվարին այդ պաշտոնից Մեթյու Բրայզայի հեռանալուց հետո: Բրայզան դեսպան էր նշանակվել ԱՄՆ նախագահի հրամանագրով, սակայն այդպես էլ նրա թեկնածությունը չհաստատվեց Կոնգրեսի կողմից եւ նա ստիպված էր հեռանալ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», Մորնինգսթարը 1999-2001 թթ-ին եղել է ԱՄՆ դեսպանը Եվրամիությունում: 2009 թ-ի ապրիլին Մորնինգսթարը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարության` Եվրասիայում էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ