News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 27-ին, ժամը 01.19-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում` Լճաշեն գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 27 ԼԼ 328 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների եւ «1-03» ծառայության աշխատակիցների ժամանումը` տեղի ուժերով Սեւանի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչներ` 26-ամյա Լեւոն Գեւորգյանը եւ 23-ամյա Մայիս Գեւորգյանը:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ