News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը հայտարարել է, որ խոչընդոտներ են հարուցել իր քարոզարշավի ժամանակ: Այդ մասին Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում առաջադրված Կարապետյանն ասել է այսօր` ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, իր դեմ գործունեություն է ծավալում Արարատի մարզպետարանը` գյուղապետերի օգնությամբ: Պատճառն, ըստ Կարապետյանի, այն է, որ մարզպետն աջակցում է ՀՀԿ-ական թեկնածու Կարինե Պողոսյանին:

«Հենց այդպես են փորձում կոտրել մեր ազգին, ընտրողների կամքը: Իսկ Սահմանադրությամբ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն սեփական կամքով, այլ ոչ` ճնշումների տակ»,- նկատել է Կարապետյանը:

Նա կարծում է, որ իշխանությունների բոլոր հավաստիացումները` արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, կեղծ են: «ՀՀԿ-ն միշտ է ասում արդար ընտրություններ անցկացնելու ցանկության մասին, սակայն չի ընդունում իր մեղքը»,- նշել է նա:

ԺԿ առաջնորդը հիշել է նաեւ Հայ ազգային կոնգրեսի մեղքերի մասին, որ ժամանակին «ԲՏՌ-կանանց էր ուղարկում իր հանրահավաքներին, որոնք պնդում էին, թե ինքը Սերժի մարդն է»: «Այսօր մենք տեսնում ենք, որ նույնը իրականացնում է Սամվել Ալեքսանյանը ՀԱԿ-ի դեմ, եւ Կոնգրեսի հանդիպումներին 20 մարդ է գալիս»,- նկատել է Կարապետյանը: Վերջինս իր դժգոհությունն է հայտնել բոլոր քաղաքական ուժերի քարոզարշավից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ