News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«System of a Down»  ռոք խմբի ղեկավար, հայտնի ռոք երգիչ Սերժ Թանգյանը ներկայացրել է իր նոր ալբոմից «Figure It Out» սինգլի տեսանյութը: Նոր` «Խարակիրի»  ալբոմից այդ սինգլի  թողարկումը նախատեսված է մայիսի 1 –ին, իսկ ալբոմը, ինչպես ավելի վաղ հայտնել էր Թանգյանը, կթողարկվի ամռանը:

«Այդ ալբոմը տարբերվում է այն ամենից, ինչ նախկինում ես արել եմ որպես մենակատար: Դրանում ավելի շատ շարժում կա, ինչպես նաեւ`  80-ականների էկելտորնային եւ գոթական տարրեր` սկսած դինամիկ ծանր ռոքից մինչեւ մեղեդային երգեր»,-հայտարարել էր Թանգյանը:

Հիշեցնենք, որ Թանգյանի առաջին սոլո ալբոմը` «Elect the Dead »-ը թողարկվել էր  2007 թ-ին, որին հաջորդել էր «Imperfect Harmonies»-ը` 2010թ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ