News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ ընդունված բանաձեւերին:

Panarmenian.net-ի հարցին, թե ինչպիսի՞ն է ԱԳՆ գնահատականը այդ բանաձեւերում տեղ գտած մոտեցումներին, Բալայանը պատասխանել է. «Եվրախորհրդարանի բանաձեւերին արձագանքել են Հայաստանի խորհրդարանական ուժերի այն ներկայացուցիչները, որոնք տարբեր ձեւաչափերում համագործակցում են Եվրոպական խորհրդարանի հետ:

Եվրոպական խորհրդարանը նախկինում էլ Եվրոպական միության գործադիր մարմիններին խորհրդատվական բնույթի առաջարկութուններ պարունակող բանաձեւեր է ընդունել:

Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը եղել է եւ մնում է նույնը՝ աջակցություն Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին: Այն բազմիցս արտահայտվել է Եվրամիության նախագահի, արտաքին եւ անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչի եւ կազմակերպության այլ ղեկավար ներկայացուցիչների կողմից: Այդ դիրքորոշումը համահունչ է Հայաստանի մոտեցումներին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ապրիլի 18-ին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանը Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւ է ընդունել։

Բանաձեւում Եվրոպայի խորհրդարանը Եվրոպայի Խորհրդին եւ Եվրամիության Հանձնաժողովին հանձնարարել է, թե ինչ դիրքորոշում ունենալ երկու երկրների հետ ասոցացման համաձայնագրերի բանակցություններում։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները երկու երկրներին կոչ են անում ավելի մեծ ջանք գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Բանաձեւը դատապարտում է տարածաշրջանի միլիտարիզացիան, ռազմական ծախսերը՝ Եվրամիության երկրներին կոչ անելով դադարեցնել զենքի եւ զինամթերքի առաքումը երկու երկրներին։

Խորհրդարանը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ է արել մեղմել ելույթները եւ շարունակել իրական երկխոսության ուղին։ 

«Խորհրդարանական ընտրությունները Եվրամիության հետ լավա հարաբերություններ ունենալու՝ Հայաստանի վճռականության թեստ կլինի։ Եթե ընտրությունները լինեն ազատ եւ արդար, իսկ ես կարծում եմ, որ դրանք կլինեն այդպիսին, ապա դա կնշանակի, որ Հայաստանը լրջորեն հետեւում է իր պարտավորություններին»,- հայտարարել է Պորեբան։

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ Հայաստանը մինչեւ այսօր չի ավարտել «2008թ. մարտի 1-ի իրադարձությունների թափանցիկ եւ անաչառ հետաքննությունը»,-ասված է Հայաստանին վերաբերող բանաձեւում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ