News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` ապրիլի 27-ին, տեղի են ունեցել Հյուսիսային Ամերիկայի հարցերով Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ-ների միջեւ խորհրդակցություններ: ՌԴ ԱԳՆ պատվիրակությունը ղեկավարում էր Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիեւը, ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը` արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Աշոտ Հովակիմյանը ընդգծել է խորհրդակցությունների անցկացման կարեւորությունը եւ հայկական կողմի հետաքրքրվածությունը դրանց անցկացման հարցում: Արձանագրելով օրեցօր մեծացող գլոբալ մարտահրավերների առաջացման փաստը` նա նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների կայուն զարգացմամբ, քանի որ դրանք անմիջական ազդեցություն ունեն Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի անվտանգության եւ կայունության վրա:

Ալեքսանդր Դարչիեւը իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ նման խորհրդակցությունները հատկապես կարեւոր են կողմերի համար` ելնելով ռազմավարական դաշնակցային հարաբերություններից: Այնուհետեւ Դարչիեւը համառոտ ներկայացրել է Ռուսաստանի եւ Հյուսիսային Ամերիկայի երկրների միջեւ հարաբերությունների վերջին զարգացումները, Աֆղանստանում կոալիցիոն ուժերի հետ համագործակցությունը: Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներին, Սիրիայում ստեղծված իրավիճակին եւ մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ