News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դերասան եւ երգիչ Արսեն Գրիգորյանը պատրաստվում էր ընտրել թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում; Այնուհետեւ Արսեն Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսօր ցավով տեղեկացել է, որ ինքն իր քաղաքացիական պարտքը պետք է կատարի ոչ թե թիվ 7, այլ թիվ 8 ընտրատարածքում: Եւ այժմ նա` որպես օրինակելի ընտրող, պետք է նստի եւ հետեւի այդ ընտրատարածքում առաջադրված թեկնածուների քարոզարշավին, որպեսզի ճիշտ ընտրություն կատարի:

Իսկ թե ինչու էր նա մտադրվել ընտրել հենց  Նիկոլ Փաշինյանին, Արսեն Գրիգորյանը նշեց, որ լրագրողը գրավում է իր առաջադրած խնդիրներով եւ նպատակներով: «Ինձ գրավել է այն ամենը, ինչից խոսում է Նիկոլը, եւ այն Հայաստանը, որը նա տեսնում է: Որքանով ինքը խոսում է, ես հասկանում եմ, որ ինքը ուզում է լինել ժողովրդի ձայնը եւ առաջադրել ժողովրդին հուզող խնդիրները, լուծումներ գտնել»,- նշեց նա` հավելելով, որ խնդիրը ոչ թե անձերի մեջ է, այլ գաղափարների:

Հարցին, թե ինչո՞վ իրեն չի գոհացրել այդտեղից ընտրված պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Արսեն Գրիգորյանը պատասխանեց, որ ինքը երբեւէ չի լսել կամ հանդիպել նման դրսեւորման Սամվել Ալեքսանյանի կողմից: Նա գրանցված է այդ համայնքում, բայց ապրում է Ավանում, այնպես որ տեղյակ չէ այդ համայնքի խնդիրներից: Դերասանն արդեն որոշել է, թե որ կուսակցությանն է ձայնը տալու, սակայն չցանկացավ «բացահայտել»:

Ի դեպ, աս տարի Սրսեն Գրիգորյանը չի մասնակցում քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող համերգներին, առաջարկներ եղել է, սակայն ինքը մերժել է, քանի որ իրեն չի տեսնում այդ բեմում: «Ինձ թվում է` իմ ասելիքը թատրոնի բեմում է, ոչ թե քարոզարշավի բեմում»,- նշեց դերասանը: Մինչ այս նա մի անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից նախընտրական շրջանում մասնակցել է  համերգի:

Նշենք, որ թիվ 7 առաջադրվել է ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը,  ՀՀԿ-ից Սամվել Ալեքսանյանը, անկուսակցականներ Տիգրան Գրիգորյանը եւ Վարդան Վարդանյանը: Իսկ  թիվ 8 ընտրատարածքում առաջադրվել են ՀՅԴ-ից Արթուր Եղիազարյանը, ՀԱԿ-ից Վահագն Խաչատուրյանը, ՀՀԿ-ից  Կորյուն Նահապետյանը, անկուսակցական Գագիկ Պետրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ