News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին հայտնի է դարձել այսօր` ապրիլի 27-ին, ժամը 04:15-ի սահմաններում Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհահատվածում հրազենային մարմնական վնասվածքներ ստացած եւ մահացած «ՎԱԶ-2107»-ի վարորդի եւ երկու պայմանագրային զինծառայողների անունները: NEWS.am-ի Տավուշի թղթակցին հայտնի է դարձել, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է 27-ամյա Դավիթ Աբգարյանը, իսկ ուղեւորները եղել են երեքը` 25-ամյա Արամ Եղսայանը եւ 21-ամյա Արշակը (ազգանունը չի հաջողել մինչ այժմ պարզել): Մեր թղթակցի հետ զրույցում աղբյուրը հայտնել է, որ դեպքի ժամանակ բացի վերը նշված մարդկանցից, մեքենայում եւս մեկ հոգի է եղել, ով կատարվածից բարեբախտաբար չի տուժել:

Նրա փոխանցմամբ, 25-ամյա Արամ Եղսայանն ամուսնացած էր, ունի 1 աղջիկ, Դավիթ Աբգարյանը եւս ամուսնացած էր, սակայն երեխա չունի, մյուս զոհված պայմանագրային զինծառայողը` Արշակ անունով, եւս ամուսնացած էր ու կինն առաջիկայում պետք է երեխա ունենա:

Կատարվածի հետ կապված Բերդ քաղաքում տարբեր վարկածներ են շրջանառվում, մասնավորապես խոսվում է, որ հակառակորդը դարանակալել է մեքենան եւ երբ այն ընթանալիս է եղել նշված ճանապարհահատվածով, նռնակ են նետել մեքենայի դիմաց, այնուհետ արդեն սկսել են կրակել մեքենայի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ