News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը զրուցել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված.

-Իսկ նոր կոալիցիա, ձեր կարծիքով, կլինի՞ եւ ո՞ր ուժերի միավորում կարող է տեղի ունենալ:

-Կոալիցիա, կարծում եմ, անպայման կլինի, եթե իմ ասած սցենարով գնա, այսինքն` ազատ, արդար ընտրությունների միջոցով կամ գոնե դրան մոտ ընտրությունների միջոցով հասարակության իրական քվեները տեղ հասնեն: Դա նշանակում է, որ մեկ ուժ չի կարող մեծամասնություն ունենալ, եւ բնական է` կոալիցիայի ձեւավորման խնդիր դրվելու է: Մյուս կողմից, կոալիցիա ձեւավորեւու համար արդեն պետք է գնալ ծրագրերի եւ գաղափարների շուրջ քննարկումների, բայց, ցավոք, չեմ տեսնում այս քաղաքական դաշտում իրար նման գաղափարներով կամ ծրագրերով ուժեր: Այդ հենքի վրա միավորում այսօր ես դժվար եմ պատկերացնում, եթե իհարկե, խոսքը չի գնում ԲՀԿ եւ ՀՀԿ միավորման մասին: Իսկ ինչ վերաբերում է կոալիցիան վերարտադրելու ձգտմանը, ինչի վերաբերյալ կա երեք ուժերի ստորագրված հուշագիրը, ապա ես դա քիչ հավանական եմ համարում ազատ եւ արդար ընտրությունների պայմաններում, որովհետեւ գտնում եմ, որ առնվազն այս ուժերից մեկը` ՕԵԿ-ը, օբյեկտիվորեն որեւէ շանս չունի խորհրդարանում հայտնվելու:

-Իսկ, ըստ ձեզ, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կկազմե՞ն կոալիցիա:

-Դե, դատելով իրենց արտահայտած հրապարակային տեսակետներից, ես չեմ բացառում դա»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ