News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թիվ 7 ընտրատարածքային  ընտրական հանձնաժողովում մերժվել է Նիկոլ Փաշինյանի եւ նրա ներկայացուցչի դիմում-բողոքը Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակը»:

«ԸԸՀ-ն հրաժարվել է ընդունել եւ գործին կցել «ՀԺ»-ի թղթակից Աննա Զախարյանի եւ Երեւանի թիվ 190 դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ վերջինս խոստովանում է, որ Ալեքսանյանը փող է տվել  դպրոցին, աշակերտներին եւխոստացել է նրանց վերջին զանգը անվճար կազմակերպել իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում: ԸԸՀ նիստում Կարինե Զատիկյանն ասել է, որ ձայնագրության մեջ ինքը չի խոսում, եւ ԸԸՀ-ն հավատացել է նրան: ԸԸՀ որոշումը Փաշինյանը բողոքարկելու է ԿԸՀ-ում»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ