News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ղեկավարությունը փորձում է  Իրանի միջուկային ծրագրի լուծման համար փոխզիջում գտնել: Իրանի միջուկային օբյեկտներում միջազգային ստուգման թույլտվության փոխարեն ԱՄՆ-ը կարող է համաձայնել, որ Իրանը հարստացնի ուրանը մինչեւ 5%: Այդ մասին հայտնել է Los Angeles Times թերթը` վկայակոչելով ամերիկյան աշխատակազմի աղբյուրները: 

Ինչպես նշում է հրատարակչությունը, 5%-ն ուրանի հարստացման այն աստիճանն է, որն անհրաժեշտ է խաղաղ նպատակների նրա կիրառման համար: Միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ է  ուրանը հարստացնել մինչեւ 90%, գրում է «gazeta.ru»-ն:

Հոդվածի հեղինակները գրում են, որ նման գործարքը կտրուկ քննադատություն կառաջացնի հանրապետականների կողմից, մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ