News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հարցվածների 53 տոկոսը չի հավատում ազատ, թափանցիկ եւ արդար ընտրությունների անցկացմանը: Այդ մասին ապրիլի 28-ին կայացած ասուլիսում  հայտարարեց  «The Gallup Organization»-ի  ներկյացուցիչ Ռասա Ալիշաուսկենեն` նշելով, որ հարցումն անցկացվել է  1015 չափահասների շրջանում, ապրիլի 16 – 22-ը` Հայաստանի ողջ տարածքում:

Հարցման առաջին փուլի (ապրիլի 4-10-ը)  տվյալների համեմատ` ընտրությունների արդարությանը չհավատացողների թիվը նվազել է  3%-ով:

Նրա խոսքով, հարցվածների 38 տոկոսը (ապրիլի 4-10 անցկացված հարցման ժամանակ` 36 տոկոսը) վստահություն է հայտնել, որ կլինեն ազատ եւ արդար ընտրություններ, 66 տոկոսը (58 տոկոսը) նշեն է, որ անպայման կմասնակցեն քվեարկությանը, 23 տոկոսը (30 տոկոսը) հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ կմասնակցի քվեարկությանը, մնացած մասը դեռ չի կողմնորոշվել այդ հարցում:

Ալիշաուսկենեն նշել է, որ հարցվածների շարքում ազատ եւ արդար ընտրություններին հավատացողների մեծ մասը պատրաստ է իր ձայնը տալ իշխող ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին:

Հարցումները ցույց են տվել, որ կուսակցությունների եւ քարոզարշավի մասին տեղեկատվությունը հարցվածների 93 տոկոսն (96 տոկոսը) ստանում է հեռուստատեսությունից, 28 տոկոսը (31 տոկոսը)` ռադիոյից, 33 տոկոսը (31 տոկոսը)` ընկերներից ու ծանոթներից, 30 տոկոսը (26 տոկոսը)` համացանցից, 22 տոկոսը (25 տոկոսը)` թերթերից, 6 տոկոսը (6 տոկոսը)` քաղաքական գործիչների հետ հանդիպումներից եւ 8 տոկոսը (5 տոկոսը)` նախընտրական պաստառներից եւ տրանսպորտում փակցված թերթիկներից:

Ալիշաուսկենեի խոսքով, երիտասարդների շրջանում տեղեկատվության առաջին աղբյուր է նշվում համացանցը, հետո նոր հեռուստատեսությունը եւ թերթերը: «Այդուհանդերձ, հեռուստատեսությունը մնում է տեղեկատվության հիմնական աղբյուրը քարոզարշավի ընթացքում, որին հետեւում են համացանցն ու «բանավոր խոսքը»,-ասել է նա:

Նշենք, որ հարցումն անցկացրել է The Gallup Organization-ը Հայաստանի սոցիոլոգիական ընկերակցության հետ համատեղ, «Արմնյուզ» հեռուստաընկերության պատվերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ