News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 12
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը համառորեն շարունակում է պնդել, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակել-չորակելու խնդրի լուծումը պատմաբանների հանձնաժողով ստեղծելն է:

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում, պատասխանել է Հայոց ցեղասպանության հետ կապված հարցին՝ նշելով, թե թուրքական կողմը խնդրի լուծման համար աշխարհի ամենահայտնի թերթերում հայտարարություն է տվել՝ առաջարկելով հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել։

«Եթե խնդրով հետաքրքրվող 3-րդ երկրներ կան, թող նրանք էլ մտնեն այդ հանձնաժողովի մեջ։ Պատմաբանների համար բոլոր արխիվները բացենք, թող ուսումնասիրեն եւ արդյունքները միասին տեսնենք։ Մենք սա առաջարկեցինք, սակայն պատասխան չստացանք»,-ասել է Աբդուլլահ Գյուլը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել