News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը ապրիլի 27-ին քննարկել է  Ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնները եւ հայտարարել, որ դրանք իրենց համար ընդունելի են:

«Կուսակցության համար ընդունելի են նշյալ կանոնները, որոնք կոչված են ապահովելու ընտրական գործընթացի մասնակից քաղաքական ուժերի քաղաքակիրթ մրցակցությունը` ընտրությունների ազատ եւ արդար անցկացման նպատակով»,-ասված է ԲՀԿ խորհրդի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հիշյալ կանոնները մշակել եւ քաղաքական ուժերին էր ներկայացրել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:

Ավելի վաղ ՀՀԿ գործադիր մարմինն ուղերձ էր հղել կուսակցության բոլոր անդամներին, որտեղ կոչ է արել նրանց ուսումնասիրել քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու կանոնները եւ գործադրել դրանք ընտրական գործընթացներում: Փաստաթղթին պաշտոնապես հավանություն են տվել նաեւ ՕԵԿ-ն ու ՀԴԿ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ