News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը ներմուծող երկրից պիտի դառնա արտահանող երկիր: Այդ մասին այսօր հայտարարեց Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը` Մարալիկում ընտրողների հետ հանդիպմանը:

«Հայաստանում չկա մի ոլորտ, որը չի զգում փոփոխությունների կարիք, որին փոփոխություն անհրաժեշտ չէ: Մեզ անհրաժեշտ է հավաքել փոփոխությունների մի կրիտիկական զանգված: Տնտեսական աճից մենք հասնում ենք նրան, որ այդ հոջողությունները շոշափելի լինեն յուրաքանչյուր քաղաքացու համար», - ասաց նախագահը:

Գերակա խնդիրն այսօր, ընդգծեց հանրապետության նախագահը, արտադրական հզորություններն ավելացնելն է`աշխատատեղ ստեղծելով յուրաքանչյուր աշխատող քաղաքացու համար: «Մեր քաղաքացին պիտի կարողանա արժանապատվությամբ վաստակել իր և իր ընտանիքի համար անհրաժեշ միջոցները: Դրա համար մենք ներգրավում ենք նոր տեխնոլոգիաներ ու ներդրումներ` խրախուսելով ձեռներեցությունը», - ասաց նախագահը:

Տեղական արտադրության զարգացման հետ միասին` երկրում փորձ է արվում ստեղծել նոր տեսակի արտադրություններ` այդ թվում ներմուծումը փոխարինող: «Գերազանցապես ներկրող տնտեսությունից պետք է վերափոխվենք արտահանող տնտեսության: Մենք չունենք նավթ և գազ, և մեր հինական հարստությունը պիտի լինի մարդը, մարդու տաղանդը», - նշեց երկրի ղեկավարը:

Դա, իր հերթին, ենթադրում է ներդրումեր մարդկային կապիտալի մեջ` մրցունակ կադրեր ձևավորելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ