News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ամերիկացի քահանա Թերի Ջոնսը ապրիլի 28 -ին Ղուրանի եւ Մուհամեդ մարգարեի պատկերի մի քանի օրինակ է այրել:  Ինչպես հաղորդում է The Gainesvill Sun-ը, ֆլորիդացի հոգեւոր հովիվը որոշել է այդկերպ հակազդել իրանական իշխանություններին, որոնք մահվան էին դատապարտել քրիստոնյա հոգեւորական Յուսեֆ Նադարխանին:

Ըստ Agence France-Presse-ի` Թերի Ջոնսը գրքերն այրել է Գեյնսվելի եկեղեցու մոտ: Այդ գործում նրան եւս մեկ հոգեւորական է օգնել, սակայն նրա անունը հայտնի չէ:

Գեյնսվիլի հրշեջ ծառայությունը հրշեջ անվտանգության կանոնները խախտելու համար տուգանք է նշանակել:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը,  իրանցի բողոքական քահանա Յուսեֆ Նադարխանին մահվան էր դատապարտվել  2010թ-ին` «իսլամին ուրանալու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ