News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իտալացի նեոֆաշիստներն ապրիլի 29-ին հուշատախտակ են բացել Լոմբարդիայի Մեցեգրա գյուղում, որտեղ 1945թ-ին գնդակահարվել է բռնապետ Բենիտո Մուսոլինին:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, արարողությանը մասնակցել են ֆաշիստական գաղափարախոսության մոտ  200 կողմնակիցներ: Մուսոլինիի եւ նրա սիրուհի Կլարա Պետաչիի պատկերով հուշատախտակը նաեւ օրհնվել է հոգեւորականի կողմից: Հուշատախտակի տեղադրման մասին որոշումն ընդունվել է տեղական խորհրդի կողմից հավանությունից հետո:

Միջոցառումը կազմակերպվել է Իտալիայի սոցիալիստական հանրապետության մարտիկների ազգային միության կողմից, որը միավորում է Երկրորդ համաշխարհայինի վետերաններին, որոնք 1943-1945թթ. կռվել են հանուն Մուսոլինիի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ