News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ֆրանշ Կոնտե շրջանի Մոնբելյար քաղաքի Անատոլ Ֆրանսի անվան դպրոցում նախորդ շաբաթ պատմության եւ աշխարհագրության ժամին աշակերտներին ցեղասպան Թուրքիայի մասին պատմող ծաղրանկարի գունավոր տարբերակը հայտնվել է ինտերնետում:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը` շեշտելով, որ հայկական լրատվական կայքերը մեծ տեղ են հատկացրել հիշյալ ծաղրանկարի հետ կապված պատմությանը:

Նշենք, որ նախորդ շաբաթ Անատոլ Ֆրանսի անվան դպրոցում աշխարհագրություն եւ պատմություն դասաժամին ուսուցիչը աշակերտներին ներկայացրել է մի ծաղրանկար, որի մեջ պատկերված է եղել բեղավոր մի մարդ, ով կքած տանում է մարդկային կմախքներով լի մի պարկ, որի վրա գրված է. «Թուրքիա»։ Մարդկային կմախքներին վերեւը նշված է «Հայոց ցեղասպանություն»։ Կմախքներով լի պարկի կողքը կանգնած մի մարդ, ով խորհրդանշում է Ֆրանսիան, պարկից հանել եւ ցուցադրում է մարդկային գանգերից մեկը։  Ծաղրանկարի ձախ կողմում մի սար է պատկերված, որի գագաթին պարզված է Եվրամիության դրոշը, որի ուղղությամբ մարդիկ են շարժում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ