News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լիբիական նախկին նախարար Շուքրի Հանեմը մահացած է գտնվել Դանուբում` Ավստրիյի մայրաքաղաք Վիեննայի շրջանում: Ըստ տեղական ոստիկանության հաղորդման` մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն,  ընկերությունում խորհրդական աշխատող 69-ամյա Հանեմն առավոտյան տնից դուրս է եկել «սովորական առօրյա հագուստով»:

Սակայն Հանեմի  մտերիմ հարազատները վստահեցնում են, որ նա մահացել է իր բնակարանում, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Մահվան պատճառները հայտնի կդառնան բժշկական փորձաքննությունից հետո: Ըստ ընտանիքի վարկածի` դա կարող է սրտի կաթված լինել:

Շուքրի Հանեմը երկրի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի օրոք եղել է Լիբիայի նավթի արդյունաբերության նախարարը եւ ազգային նավթային ընկերության ղեկավարը:

Հանեմը լիբիական ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից է եղել, որոնք հրաժարվել են ենթարկվել Քադաֆիի վարչակարգին: 2011 թվականի մայիսին լրատվամիջոցներում հաղորդագրություն էր տարածվել, որ նրան հաջողվել է անկարգություններով բռնկված Լիբիայից փախչել Թունիս: Այդ նույն տարվա հունիսին Հռոմում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, Հանեմը հայտարարել է իր հրաժարականի եւ երկրի կառավարությունից դուրս գալու  մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ