News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դամասկոսում ամբողջ գիշեր պայթյուններ են որոտացել, Սիրիայի Կենտրոնական բանկը գրոհել են ահաբեկիչները, կրակել են նռնականետներից:

«Սուրիա» հեռուստաընկերության տվյալներով, ԿԲ-ն վնասվել է, զոհեր եւ վիրավորներ չկան:

Կենտրոնական բանկից ոչ հեռու` Սեբահ Բահրաթ հրապարակում, գտնվում է կառավարական շենքերի համալիրը: Անվտանգության ուժերը վերահսկողության տակ են վերցրել հիմնական հրապարակներն ու պողոտաները, հաղորդում է ՆՏՎ-ն:

 Սիրիական մայրաքաղաքի այլ թաղամասերում այս գիշեր պայթյուններ են որոտացել: Ինչպես հայտնում են ականատեսները, Ռուքն էդ-Դինում ոստիկանները հետապնդում են  հանցագործի, որն ականանետից կրակել է իրավապահներին Իբն Նաֆիս հիվանդանոցի մոտ: 4 ոստիկաններ վնասվածքներ են ստացել:

Ապրիլի 27-ին կատարված ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել ծայրահեղական «Ջեբֆաթ-ան-Նուսրա» (Հաղթանակի ճակատ) խմբավորումը, որը կապված է  «Ալ Քաիդայի» հետ:

Ըստ «ՍԱՆԱ» գործակալության տեղեկության` ապրիլի 29-ին Դէր-էր-Զոր նահանգում հանցագործները պայթյուն են կազմակերպել եւ վնասել Միհաքաննի եւ Քուրիայի միջեւ անցնող նավթատարը: Նավթային ընկերության աշխատակիցները չեն տուժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ