News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խարկովի շրջանի դատախազությունը չի հաստատում Յուլիա Տիմոշենկոյի հայտարարությունն, ըստ որի նրա նկատմամբ բռնություն է կիրառվել: Ինչպես 5-րդ ալիքի եթերում հայտարարել է Գլխավոր դատախազության դատավճիռներն իրագործելիս օրենքի պահպանման վերահսկողության գլխավոր վարչության պետ Վադիմ Գորանը, անցկացվում է ստուգում, որի ընթացքում Տիմոշենկոյի մատնանշած փաստերը չեն հաստատվում:

Նրա խոսքով` դատաբժիշկները եզրակացրել են, որ Տիմոշենկոյի մարմնի կապտուկները չէին կարող ապրիլի 20-ին առաջանալ, ինչպես նա է պնդում:

 «Բացի այդ, կապտուկների տեղը եւ մեխանիզմը ցույց են տալիս, որ դրանք առաջացել են բութ ամուր առարկաներին բախվելու կամ դրանցով հարված ստանալու հետեւանքով: Բայց ոչ մի կերպ նման չեն որովայնին բռունցքի հարվածից առաջացածի, ինչպես նա է ասում: Դրանք կարող էին առաջանալ մի փոքր ֆիզիկական ուժ գործադրելու հետեւանքով», - ասել է Գլխավոր դատախազության ներկայացուցիչը:

Քանի որ Տիմոշենկոն հրաժարվել էր դատաբժշկական փորձաքննությունից, այն կատարվել էր բժշկական փաստաթղթերով, այդ թվում նաեւ այն արձանագրությամբ, որով գաղութի բժիշկները հաստատել էին  մարմնական վնասվածքների առկայությունը, որը Տիմոշենկոն ցույց էր տվել, հայտնել է Գորանը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Ընդ որում, նախկին օմբուդսմեն Նիկա Կարպաչեւայի կողմից տրամադրված լուսանկարները եւ փորձագիտական եզրակացությունները հաշվի չեն առնվել, քանի որ լուսանկարները ձեռք էին բերվել ոչ սահմանված կարգով, իսկ եզրակացությունները կազմվել էին ոչ իրավասու մասնագետների կողմից:

Հիշեցնենք, որ Տիմոշենկոն դատախազությունում հայտարարել էր, որ  գաղութից հիվանդանոց տեղափոխելիս իր նկատմամբ ֆիզիկական բռնություն էր գործադրվել` գաղութի երեք աշխատակիցներ ոլորել էին իր ձեռքերը եւ ոտքերը` այդ ընթացքում հարվածելով փորին: Տիմոշենկոյի փաստաբանը հայտնել էր, որ նա հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի այն բանի դեմ, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ