Պերուի ծովափերում հինգ ծովառյուծ եւ ավելի քան հինգ հարյուր փորահավեր են սատկել: Թռչունների եւ կենդանիների դիակները գտնվել են հյուսիսային ափի երկայնքով` 70 կմ հեռավորության վրա:
Պարզ է, որ ծովառյուծները եւ փորահավերը սատկել են մի քանի օր առաջ, իսկ պատճառը դեռ պարզելու կարիք ունի, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Չի բացառվում, որ ծովային կենդանական աշխարհի ներկայացուցիչների մահվան պատճառ են դարձել բնական անբարենպաստ պայմանները:
Սա Պերուում առաջին ողբերգությունը չէ: Այս տարվա սկզբին ծովափին հայտնաբերվել էին շուրջ 700 սատկած դելֆիններ: Մինչ այժմ հանելուկ է մնում նրանց մահվան պատճառը: