News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները դատապարտել են իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության վարած քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ` Ռեջեբ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հաղորդում է «ՍԱՆԱ » լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավարության անդամ Օսման Քորություրքը խորհրդարանի նիստում Էրդողանի կառավարությանը մեղադրել է այն բանում, որ բացահայտ պատերազմ է մղում Սիրիայի` իր ամենամոտ բարեկամ երկրի դեմ:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի եւ այլ արեւմտյան երկրների աջակցությամբ Էրդողանի կառավարությունը պատրաստվում է  Սիրիայում ռազմական միջամտության, ինչն  ինքնըստինքյան աղետ կդառնա թուրք ժողովրդի համար, քանի որ նման խելահեղ արկածախնդրությունը հակասում է  նրա շահերին եւ կծառայի արաբական աշխարհում Թուրքիայի մեկուսացմանը:

Իր կողմից «Ազգայնական շարժում» խորհրդարանական կուսակցության նախագահ Մեհմեդ Չենդերը հայտարարել է, որ թուրքական արտաքին քաղաքականությունը ղեկավարում են արեւմտյան շրջանակները` ԱՄՆ-ի գլխավորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ