News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ալ-Կաիդան» պատրաստ է Մեծ Բրիտանիային վերադարձնել Սթիվեն Մալքոլմին` իսլամական քարոզիչ Աբու Քաթադայի դիմաց, որը համարվում էր թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի աջ ձեռքը:  Նման առաջարկով հանդես է եկել  «Ալ-Կաիդան իսլամական Մաղրիբի երկրներում» կազմակերպությունը:

Կազմակերպությունը բրիտանական իշխանություններին առաջարկում է Աբու Քաթադային արտաքսել «արաբական գարնան» երկրներից մեկը: Հակառակ դեպքում, Լոնդոնը «կբախվի Աբու Քաթադային Հորդանանի իշխանություններին հանձնելու ծանր հետեւանքների հետ», հաղորդում է «Միրը»:

Լրատվամիջոցների տվյալներով, Սթիվեն Մալքոլմին «Ալ-Կաիդայի» գրոհայինները առեւանգել են  Մալիում 2011թ. նոյեմբերին:

Քարոզիչ Աբու Քաթադան հեռակա կարգով մեղավոր է ճանաչվել Հորդանանում մի շարք ահաբեկչությունների կազմակերպման մեջ:

Կեղծ փաստաթղթերով նա 1993թ. ժամանել է Մեծ Բրիտանիա` քաղաքական ապաստան ստանալու, ինչը նրան հաջողվել է մեկ տարի անց` փախստական դառնալով: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասնակից-ահաբեկիչների բնակարանների խուզարկության ընթացքում գտնվել էին Աբու Քաթադայի քարոզների տեսաերիզները: Քարոզիչը դատապարտվել էր երեք տարով եւ 2000-ական թվականներին եւս մի քանի անգամ ենթարկվել էր քրեական պատասխանատվության:

2012 թվականի փետրվարի կեսերից 51-ամյա  Քաթադան գտնվել է  տնային կալանքի տակ եւ սպասել Հորդանանին հանձնելու վերաբերյալ մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշմանը: Դատարանը բացասական որոշում է կայացրել  տվյալ հարցով, սակայն Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ հանձնելու են Քաթադային, չնայած դատարանի որոշմանը, եւ արդեն համաձայնության են եկել Հորդանանի իշխանությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ