News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը եւ ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր` ապրիլի 30ժ-ին, ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի (ՀԺԱՀ) հետազոտության ՀԺԱՀ 2010-ի հիմնական արդյունքները:

ՀԺԱՀ հետազոտությունը հանրապետության մակարդակով ներկայացուցչականությունն ապահովող ընտրանքային հետազոտություն է, որը ժողովրդագրական բնութագրիչների միջոցով վերլուծական տեղեկատվություն է տրամադրում առողջապահական թեմաների եւ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ արծարծված հարցերի շուրջ երկրում տեղի ունեցող առաջընթացների վերաբերյալ:

ՀԺԱՀ 2010-ի ժամանակ ավելի քան 7,000 տնային տնտեսություններում իրականացվել են հարցումներ, որում ընդգրկվել են 15-49 տարեկան 5,922 կանայք եւ նույն տարիքային խմբի 1,584 տղամարդիկ: Հարցման դիտանկյունում են գտնվել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` ծնելիությունը, հակաբեղմնավորման մեթոդների կիրառումը, մոր եւ մանկան առողջությունը, երեխաների սնուցումը, մանկական մահացությունը, առողջության պահպանման օղակների մատչելիությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ այլ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին իմացությունը եւ վարքագիծը, ինչպես նաեւ այլ թեմաներ:

Ըստ այդմ, ՀԺԱՀ-2010-ի արդյունքներով, 2005-2010թթ-ի ընթացքում մանկական մահացության ցուցանիշները նվազել են` 26 մահից մինչեւ 13 մահ` 1000 կենդանածնի հաշվով: Նվազագույն պատվաստումների ամբողջական փաթեթի պատվաստումները ստացած 18-29 ամսական երեխաների մասնաբաժինն աճել է 2005թ-ի 74 տոկոս ցուցանիշից մինչեւ 87 տոկոս 2010թ-ին: Մյուս կողմից, մինչեւ հինգ տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ են կամ կարճահասակ իրենց տարիքի համեմատ, ինչը քրոնիկ թերսնուցման արդյունք է, իսկ նույն տարիքային խմբի երեխաների 15 տոկոսն ունի գերքաշության խնդիր: Ինչպես ՀԺԱՀ 2000 եւ 2005թթ, այնպես էլ 2010թ-ին կանայք միջինում ունենում են 1.7 երեխա: ՀԺԱՀ 2010-ի արդյունքների համաձայն 2008թ-ի հուլիսի մեկից անվճար ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի հաստատումը նպաստեց շուրջ 10 անգամ ծննդաբերությունների համար կատարվող ոչ պաշտոնական վճարումների կրճատմանը (մինչեւ 2008թ. հուլիսի 1-ը` 82.4%, իսկ 2008թ-ից հետո` 7.9%):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ