News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ԱԳՆ-ում հուսով են, որ գերմանական լրատվամիջոցների տեղեկատվությունը, թե կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել բոյկոտել «Եվրո-2012»-ը` Տիմոշենկոյի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, կեղծ է: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Օլեգ Վոլոշինը:

«Կուզենայի հավատալ, որ խոսքն ընդամենը թերթի ապատեղեկատվության մասին է, ինչպես Գերմանիայի նախագահի դեպքում, ով ի սկզբանե չէր ծրագրում այցելել Ուկրաինա, այլ ոչ թե չեղյալ է հայտարարել քաղաքական դրդապատճառներով»,- ասել է Վոլոշինը:

Ըստ ՈՒՆԻԱՆ-ի, նա նշել է, թե ինչ տարաձայնություններ էլ լինեն գերմանացի գործիչների եւ այլ կառավարությունների միջեւ, նրանք կոչ չեն արել բոյկոտել սպորտային միջոցառումները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ավելի վաղ Spiegel-ը հայտնել էր, թե Անգելա Մերկելը ցանկանում է իր նախարարներին հանձնարարել, որ չայցելեն ֆուտբոլային խաղերը: Բացառություն է լինելու ՆԳ նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխը, ով այցելելու է Գերմանիա-Նիդեռլանդներ խաղը Խարկովում, եթե նրան թույլատրեն հանդիպել Յուլյա Տիմոշենկոյին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ