News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով, այսօր` ապրիլի 30-ին, Լոռիի մարզ է ժամանել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը. այցի նպատակը մարզում առաջիկայում կառուցվող բարձրակարգ հիվանդանոցային համալիրի շենքի տարածքի ուսումնասիրությունն է եղել: Ներկա են եղել նաեւ ֆինանսների նախարարը եւ առողջապահության փոխնախարարը: Լոռիի մարզպետի, Վանաձորի քաղաքապետի եւ Վանաձորի բժշկական համալիրի տնօրենի հետ միասին նրանք նայել են տարածքը, այնուհետ շրջայց կատարել Վանաձորի բժշկական կենտրոնի ներկայիս շենքում:

Լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարարության առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գուրգեն Դումանյանը նշեց, որ այժմ համաշխարհային բանկի հետ իրականացվում են բանակցություններ, ամբողջությամբ նոր հիվանդանոց կառուցելու համար:

«Մոտ 2 ամսվա ընթացքում արդեն պարզ կլինի, նոր հիվանդանոց կառուցելու գումարները համաշխարհային բանկը տրամադրում է թե` ոչ, իսկ հիմնանորոգման համար մենք արդեն ունենք գումարներ, եւ որոշում կայացվելուց հետո անմիջապես կսկսվեն շինարարական աշխատանքները»,-ասել է նա:

Ըստ վարչապետի, եթե համաշխարհային բանկը համաձայնի ֆինանսավորել, ապա անհրաժեշտ կլինի մոտ 8-10 մլն դոլար, որի մեջ ներառված կլինի ինչպես շինարարական աշխատանքները, այնես էլ նոր սարքավորումների ձեռքբերումը:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ