News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացիները որոշել են վավերագրական ֆիլմ նկարել Կիեւի Դինամոյի լեգենդար «մահվան խաղի» մասին: Այդ մասին հայտնել է ESPN ամերիկյան ալիքի նախագծի պրոդյուսեր Դեվննի Արրուդան: Կիեւի« Դինամոն» խաղացել էր նացիստների դեմ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ օկուպացված Կիեւում: Ռուսական «Խաղ» ֆիլմը սկանդալ էր հարուցել Կիեւում:

«Մարդկանց մեծամասնությունը, որոնց հետ ես շփվել եմ, վրդովվել կամ տխրել էին այդ ֆիլմից, քանի որ այն անարդար էր»,- ասել է պրոդյուսերը:

Ամերիկյան ֆիլմի նկարահանումներին նախորդել է պատմական փաստաթղթերի հետ մանրազննին աշխատանքը: «Մենք գիտենք, որ խաղը կայացել է, եւ կան պատմական հաստատումներ: Բայց այն, ինչ չգիտենք, մարդկանց պատմած լեգենդն է, թե իբր ֆուտբոլիստներին գնդակահարել են նացիստներին հաղթելուց հետո, դա կեղծիք է»,- ասել է նա:

Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը, «Խաղ» ֆիլմը թողարկվել էր մեծ սկանդալով: Դժգոհների հարձակումը հետ էին մղել «Բերկուտի» զինյալները: Ցուցարարները վստահ էին, որ ֆիլմը նվաստացնում է ուկրաինացիների արժանապատվությունը:

Անդրեյ Մալյուկովի ֆիլմում նկարվել էին Սերգեյ Բեզրուկովն ու Ելիզավետա Բոյարսկայան: Ուկրաինացի պոլիցայները կրում էին ներկայիս դրոշի գույներով թեւկապներ, իսկ դավաճանները խոսում էին բացառապես ուկրաիներեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ