News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նիգերիայում հերթական պայթյունն է որոտացել, որին զոհ է գնացել առնվազն 7 մարդ, եւս 20-ը վիրավորվել է:

Reuters-ի փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել Նիգերիայի արեւելքում գտնվող Ջալինգո քաղաքում: Պայթյունի նպատակը կարող է լինել ոստիկանության կոմիսարի ավտոմեքենան, որը դրանից անմիջապես առաջ ժամանել էր միջադեպի շրջան:

Սա վերջին երկու օրում արդեն երկրորդ ահաբեկչությունն է Նիգերիայում: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 29-ի առավոտյան, Կանո քաղաքի Բաուերոյի համալսարանի տարածքում  3 պայթյուն էր որոտացել: Պայթուցիկ սարքերը տեղադրված են եղել կաթոլիկ եկեղեցուց ոչ հեռու, որտեղ կիրակնօրյա ժամերգություն է ընթանալիս եղել: Ճշտված տվյալներով, զոհվել է 21 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ