News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 28-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Բաբաջանյան փողոցի 3/1 շենքի բնակչուհիներից մեկն ու հայտնել, որ  իր հարեւանուհի տատիկը նույն շենքի թիվ 21 բնակարանում կապկված եւ ընկած է գետնին, իսկ տունը տակնուվրա է արված:

Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է տանտիրուհու՝ 78-ամյա Սիրուշ Պետրոսյանի դիակը՝ բռնության հետքերով, բերանը, ձեռքերն ու  ոտքերը կտորներով կապված:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ