News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Nokia ընկերությունը բանակցություննե է վարում իր դուստ ձեռնարկության` Vertu-ի վաճառքի շուրջ, իսկ գնորդի դերում հանդես է գալիս Permira մասնավոր ներդրումային խումբը: Այս մասին հաղորդում է Financial Times-ը:

Nokia-ն, որի վարկային ռեյտինգը վերջերս նվազեցվել էր Standard & Poor`s գործակալության կողմից, այդ գործարքից կարող է ստանալ 200 մլն եվրո:

Բանակցություններին մոտ կանգնած անանուն աղբյուրների տվյալներով, գործարքը կազմակերպում է Goldman Sachs-ը, սակայն բանակցությունների արդյունքը դեռ պարզ չէ:

Հաղորդվում է նաեւ, որ ավելի վաղ գործարքի բանակցությունները վարում էր մեկ այլ մոտենցիալ գնորդ` EQT եվրոպական ներդրումային խումբը, սակայն հիմա դրանք դադարեցվել են, գրում է IXBT.com-ը:

Առաջին անգամ Vertu-ի վաճառքի մասին տեղեկությունը հաղորդվել է 2011 թվականի դեկտեմբերին:

Vertu ընկերությունը մասնագիտացած է բարձր գին ունեցող բջջային հեռախոսների թողարկման ոլորտում: Այս հեռախոսները ստեղծելիս օգտագործվում են թանկարժեք քարեր ու մետաղներ: Vertu-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Մեծ Բրիտանիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ