News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նեպալի հարավ-արեւելքում գտնվող Ջանակպուր քաղաքում հզոր պայթյունի հետեւանքով զոհվել է 4, վիրավորվել ավելի քան 30 մարդ: Նշվում է, որ մեկ մարդ մահացել է տեղում, եւս երեքը` հիվանդանոց տեղափոխվելուց հետո:

Արտակարգ միջադեպը տեղի է ունեցել Ռամանանդի քաղաքային առեւտրի հրապարակում, որտեղ տեղի էր ունենում հնդիկների «Միտհիլա նահանգի ստեղծման համար պայքարի կոմիտեի» կազմակերպած ցույցը:

Որոշ տվյալներով, ռումբը տեղադրվել է հրապարակում գտնվող մոտոցիկլետի վրա: Պայթյունի պահին հրապարակում շուրջ 50-60 մարդ է եղել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Վարկածներից մեկի համաձայն, ահաբեկչությունն ուղղված է եղել ընդդեմ «Միտհիլա նահանգի ստեղծման համար պայքարի կոմիտեի»: Մեկ այլ վարկածի համաձայն, պայթյունի կազմակերպիչները եղել են Տերայիի ազատագրման ժողովրդական ճկատի գրոհայինները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ