News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան թղթակիցների ասցիացիայի կողմից, ապրիլի 28-ին կազմակերպված ավանդական ընթրիքից առաջ Քիմ Քարդաշյանը պատմել է իր քաղաքական հայացքների մասին:

Հեռուստաստղը հայտարարել է, թե ինքը դեմոկրատ է, իսկ ծնողները` հանրապետականներ: «Մեր տանը թունդ բանավեճ է սկսվում, երբ խոսքը գնում է քաղաքականության մասին»,-ավելացրել է նա:

Քարդաշյանը «politico.com» կայքի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է նաեւ Գլենդելի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու իր  մտադրությունը: Հարցին, թե որքանով պետք է լուրջ ընդունել այդ հայտարարությունը, Քարդաշյանը պատասխանել է. «Ես միշտ իմ առջեւ բարձր նպատակներ եմ դնում: Սպասեք նորությունների: Ես մտածում եմ այդ մասին»:

Քիմը եւս մեկ անգամ հայտարարել է, թե ինքն անտարբեր չէ հայ համայնքի ճակատագրի նկատմամբ, որոնց մեծ մասը բնակվում է Գլենդելում:

Հիշեցնենք, որ «Քլոե եւ Լամար» հեռուստաշոուի դրվագներից մեկում Քիմը խոստովանել էր, թե հինգ տարի անց ցանկանում է առաջադրվել Գլենդելի քաղաքապետի պաշտոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ