News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինչպես հստակ նշված է համանախագահների ապրիլի 27-ի հայտարարության մեջ, ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Այդ մասին  «ԱՊԱ»-ին տված հարցազրույցում հայտարարել է  Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերով ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես նա կմեկնաբանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը:

«Ինչպես հստակ նշված է համանախագահների ապրիլի 27-ի հայտարարության մեջ, հիմնախնդրի բանակցային խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հետեւել հրադադարի ռեժիմին, որը ձեռք է բերվել 1994 թվականին, եւ ձեռնպահ մնալ պատասխան քայլերից, որոնք կարող են հանգեցնել հետագա  սրացմանը»,- հայտարարել է Սթերլինգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ