News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը դեր կամ շահագրգռվածություն չունի Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձավճարի պայմանագրի  երկարաձգման  բանակցություններում: Այդ մասին APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգը` պատասխանելով հարցին` արդյոք ԱՄՆ-ը շահագրգռվա՞ծ է Գաբալայի ՌԼԿ-ի օգտագործման մեջ:

«Դա երկկողմ հարց է Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ: Մենք դեր կամ շահագրգռվածություն չունենք Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում»,- ասել է Սթերլինգը:

Հարցին` դիտարկո՞ւմ է արդյոք ԱՄՆ-ը կայանը Ռուսաստանի հետ համատեղ օգտագործելու հնարավորությունը, Սթերլինգը նկատել է, թե նախագահ Օբաման, իսկ նրանից առաջ նախագահ Բուշը իրենց հավատարմությունն են հայտնել Ռուսաստանի հետ համագործակցությանը հակահրթիռային պաշտպանության ոլորտում: «Հրթիռային վտանգն առնչվում է նաեւ Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ եվրոպական երկրներին, այնպես որ իմաստ ունի միասին դիմակայել վտանգին, եւ մենք ցանկանում են տեսնել համագործակցության համակարգ: Այսպես թե այնպես Գաբալայի համատեղ օգտագործման հարց չի քննարկվում: Նման ծրագրեր չկան»,-ասել է նա ու հավելել, որ չկան նաեւ Գաբալայի ՌԼԿ-ն միայնակ օգտագործելու ծրագրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ