News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վաղամեռիկ փոփ-աստղ Ուինթի Հյուսթոնի մայրը մտադիր է իր անունից պատմել դստեր կենսագրության մանրամասները:

Ինչպես հայտնում է Life News-ը, 78-ամյա Սիսի Հյուսթոնի համար սա գիրք գրելու առաջին փորձը չէ: 1998թ. նա հրապարակել է «Որքան քաղցր է ձայնը» մեմուարները, որտեղ մանրամասն պատմել է իր ստեղծագործական կյանքի նշանակալի պահերը:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, այս շաբաթ նա հանդիպել է Նյու Յորքի հրատարակչություններից մեկի ներկայացուցիչներին, որ քննարկի գրքի հրատարակման ֆինանսական հարցերը:

Նա նշել է, թե հոգնել է ստեր լսել շրջապատից եւ մամուլից իր դստեր մասին եւ մտադիր է ցրել բոլոր կասկածներն ու խոսակցությունները: Նա իր մտադրության մասին հայտնել է այն բանից հետո, երբ երգչուհու ընկերուհին` ԲեԲե Վինասը հայտարարել էր «Ուիթնին, որին ճանաչում էի» գրքի հրատարակման մասին:

Սիսի Հյուսթոնի գրքի շնորհանդեսը նախատեսված է 2012թ. հուլիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ