News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը, Իսրայելից զենք գնելով, սխալվել է իր հաշվարկներում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ռուսաստանյան ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատալի Ցիգանոկը:

«Լինելով մահմեդական երկիր` Ադրբեջանը հույս ուներ, որ սպառազինությունների ձեռք բերման գործարքը կարող է օգտագործել Իսրայելի եւ մահմեդական աշխարհի միջեւ միջնորդ դառնալու համար»,-նկատեց զրուցակիցը` այդ մոտեցումը ոչ ճիշտ համարելով:

Քաղաքագետի կարծիքով, Բաքվում սխալվել են իրենց հաշվարկներում: «Հիմա Ադրբեջանը դարձել է մահմեդական միակ երկիրը, որը սպառազինություններ է գնում Իսրայելից: Սա Բաքվի համար բավական տհաճ հակասությունների է բերում»,-նշեց Ցիգանոկը` մասնավորապես մատնացույց անելով Իրանի հետ հարաբերություններում լարվածության աճը:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, StrategyPage վերլուծական կայքը հրապարակել էր Ադրբեջանի` Իսրայելից ձեռք բերված զենքի մասին տվյալները: Ադրբեջանը գնել է հակածովային Gabriel հրթիռները` 36 կմ շառավղով, հինգ Heron եւ հինգ Searcher անօդաչու սարք: Գնվել են Barak-8 զենիթահրթիռային համալիրի 75 հրթիռ:

Գնվել է նաեւ Green Pine ռադարային համակարգ, որն ինքը` Իսրայելն օգտագործում է իր ռազմավարական պաշտպանության մեջ: Այն ճանաչում է բալիստիկ հրթիռներ` 500 կմ հեռավորության վրա:

Հիշեցնենք, որ 1,6 մլրդ դոլարի ադրբեջանա-իսրայելական այդ պայմանագիրը իրարանցում առաջացրեց աշխարհում եւ զայրույթ` հարեւան Իրանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ