News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայտնի բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին ափսոսում է, որ չի հավատում Աստծուն, որովհետեւ կյանքում շատ մեղքեր է գործել ու հիմա չգիտի, ինչպես ազատվել դրանցից:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով The Sun-ը, դրա հետ կապված Քիրան ափսոսում է, որ կաթոլիկ չէ, որովհետեւ այդ դեպքում կարող էր ընդամենը մեղքերի թողություն խնդրել: «Դա անհամեմատ լավ է, քան ապրել մեղքի զգացումով: Դա ապշեցուցիչ է: Եթե ես աթեիստ չլինեի, ես կկարողանայի ազատվել մեղքերից, ուղղակի ներողություն հայցելով»,- ասել է նա:

Նշենք, որ շատ արեւմտյան հոգեբաններ կրոնական զգացմումների ի հայտ գալը կապում են հենց մեղքի զգացողության բարդույթի, ինչպես նաեւ մահից վախի հետ: Մարդուն դժվար է հրաժարվել Աստծո հանդեպ ավանդական հավատից, ով կների անհատի մեղքերը:

Միաժամանակ, փորձագետները նշում են, որ պահպանելով այս կամ այն հավատին կամ կրոնին ֆորմալ պատկանելիությունը, զարգացած երկրների բնակչության մեծ մասն ապակրոնական կենսակերպ է վարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ