News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Սամվել Ալեքսանյանը (նույն ինքը` Լֆիկ Սամոն) թիվ 8 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Կորյուն Նահապետյանին` իր քրոջ փեսային աջակցելու նպատակով ուրբաթ օրն այցելել է Հարավարեւմտյան Ա-3-թաղամաս եւ, կանգնելով բակի կրպակ-խանութներից մեկի մոտ, հայտարարել, որ փակում է խանութին պարտք ունեցողների պարտքերը: Մոտեցողներին էլ, անկախ տարիքից, նաեւ բաժանել է 10-30 հազարական դրամ:

«Ընդ որում` «բարեգործ գործարարը» նաեւ ցինիկաբար հայտարարել է, որ ինքը մարելու է միայն ընտրելու իրավունք ունեցողների պարտքերը, իսկ վարձով ապրողները, ովքեր տարածքում հաշվառված չեն, թող իրենց գլխի ճարն ինքնուրույն տեսնեն:

Ի դեպ` Լֆիկն այս «բարեգործական ակցիան» իրականացրել է այն թաղամասում, որտեղ բնակվում են նույն ընտրատեղամասում ԱԺ պատգամավորական թեկնածու առաջադրված` ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ