News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի հեռացող եւ ընտրված նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը եւ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում մասնակցել են մայիսմեկյան հանրահավաքին: Լրատվամիջոցները նշում են, որ ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ պետության ղեկավարները ոչ մի անգամ չէին մասնակցել մայիսի 1-ի ցույցերին եւ նմանատիպ այլ զանգվածային երթերի: Նաեւ նշվում է, որ ԽՍՀՄ շրջանում, երբ մասնակիցների շարքերն անցնում էին Կարմիր հրապարակով, Քաղբյուրոյի անդամները միայն ողջունում էին նրանց դամբարանի տրիբունայից, բայց անձամբ երբեք չէին քայլում ցուցարարների հետ:

Մայիսի 1-ին ռուսական մայրաքաղաքում ընդամենը 14 զանգվածային միջոցառում է նկատվել: Առաջին եւ ամենազանգվածային ցույցը կազմակերպել են կառավարամետ ակտիվիստները. Նրանք վաղօրոք խոստացել էին փողոց դուրս բերել ավելի քան 100 մարդ`Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի եւ «Եդինայա Ռոսիայի» հովանու ներքո: Դատելով նկարահանված կադրերից` մասնակիցների թվի առումով խոստումը կատարվել էր:

Պուտինը ժողովրդին ներկայացել է մուգ վերարկուով եւ առանց փողկապի բաց գույնի վերնաշապիկով, իսկ Մեդվեդեւը տոնական սպիտակ թեթեւ վերարկուով է եղել (ԼՈՒՍԱՆԿԱՐ): Նրանց կողքով քայլել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ցուցարարներից շատերի ձեռքին պաստառներ են եղել: Մասնավորապես, հենց պետության ղեկավարների թիկունքում եղել է պաստառ` «Մենք ուժ ենք» գրառմամբ: Քիչ հեռվում տարել են պաստառներ` «Աշխատավորները Պուտինի եւ Մեդվեդեւի կողմից են» եւ «Գարունը եկավ, ճահիճը ցամաքեց» գրառումներով, գրում է «Ինտերֆաքսը»:

«Կոմերսանտ FM»-ի թղթակիցը դեպքի վայրից կիսվում է տպավորություններով.  «Ընդհանուր առմամբ չէի ասի, որ այստեղ տոնական մթնոլորտ է, որովհետեւ մարդիկ ինչ-որ քնկոտ վիճակում են: Եվ թեպետ նրանց բաժանել են բոլոր հնարավոր փուչիկներն ու վահանակները, միեւնույն է երեւում է որ նրանցից շատերն այնքան էլ գոհ չեն, որ այստեղ են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ