News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դաշնակցությունը դժվար թե խորհրդարանում կոալիցիա կազմի ՀԱԿ-ի եւ այսօր իշխող կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ-ի հետ: Այս մասին այսօր` մայիսի 1-ին, ասուլիսում հայտարարել է ԱԺ խատգամավոր ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով, ընտրությունների թափանցիկություն ապահովելու շուրջ համագործակցությունը կրում է տեխնիկական բնույթ, ուստի խորհրդարանում կոալիցիա կազմելը ծայրահեղ անհավանական է:

Հարցին, թե որքանով են հավանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաները, դաշնակցական գործիչը պատասխանել է, որ ակցիաները կախված կլինեն կոնկրետ իրավիճակից եւ չի կարելի նախօրոք դրանք կանխատեսել:

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն հանդես է գալիս ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու օգտին, Վ. Հովհաննսիայնը նշել է, որ ընտրությունների վերահսկման իր մեխանիզմներն ունի նաեւ ՀՅԴ-ն, նախընտրելով չխոսել դրանց մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ