News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջբակային ֆուտբոլի ամենամյա մրցաշարի բացման արարողությանը: Արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցաշարը տարեց տարի ավելի ու ավելի մեծ մասսայականություն է վայելում վարչական շրջանի պատանիների եւ երիտասարդների շրջանում: Վարչական շրջանի աշխատակազմի նախաձեռնությամբ սկիզբ առած առաջին մրցաշարին մասնակից թիմերի քանակը 12 էր, այսօր արդեն`17-ը:

Ողջունելով մասնակիցներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ բարձր է գնահատել վարչական շրջանի այս նախաձեռնությունը` ընդգծելով, որ սա ոչ միայն առողջ ապրելակերպի խրախուսում է, այլեւ պատանիների եւ երիտասարդների շրջանում ազատ ժամանակի տնօրինման ողջունելի եւ շատ կարեւոր նախաձեռնություն: Տարոն Մարգարյանը նաեւ նշել է, որ հաշվի առնելով դրական այս փորձը, քաղաքապետարանը կաջակցի ու կխրախուսի, որ նմանատիպ մրցաշարեր կազմակերպվեն եւ անցկացվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Ինչպես եւ ամեն տարի, մրցաշարը կտեւի մինչեւ հոկտեմբեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ