News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գյումրիի ՏՏ կենտրոնը (GITC) Android-ի, BlackBerry-ի եւ iOS-ի ծրագրավորողների բիզնես-թիմ կհավաքի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը: Թիմը կկազմավորվի 2 ամսից` ուսումնական դասընթացի ավարտից հետո: Դասընթացը բացվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) աջակությամբ:

«Պատվերների որոնման մեջ մեզ կաջակցի նաեւ մեր դոնորներից մեկը` Fund for Armenian Relief (FAR) կազմակերպությունը»,-նշել է Ա. Եղոյանը: Այս պահին կենտրոնում գործում է նաեւ համակարգչային անիմացիայի դասընթաց:

«Այստեղ նույնպես շրջնավարտները կկարողանան ներգրավվել բիզնես-նախագծերի մեջ: Այդ նպատակով Գյումրիի տեխնոպարկի ղեկավարությունը գործընկերային կապեր է ստեղծում Երեւանի անիմացիոն ստուդիաների հետ», -ասել է Ա. Եղոյանը:

«Մեր կենտրոնը Շիրակի մարզի ՏՏ ձեռնարկությունների հիմնական կադրային բազան է: Սեփական շրջնավարտներից էլ մենք ընդունում ենք դասավանդողներ, այդ թվում` նոր լաբորատորիաների համար»,- հավելել է GITC-ի տնօրենը:

GITC-ն հիմնադրվել է 2005 թ. օգոստոսին` որպես ծրագրավորման ուսումնական կենտրոն: Այն համագործակցում է D-Link ցանցային տեխնոլոգիաների նախագծման ոլորտում, Microsoft-ի (կենտրոնը MS ծրագրերի դասավանդման հավաստագիր է ստացել), ինչպես նաեւ VivaCell-MTS-ի и Orange Armenia-ի հետ, որոնք կենտրոնի ուսանողներին աջակցում են աշխատանքային պրակտիկայի հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ