Մայիսի 1-ին, ժամը 16.05-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում «Մայամի» լողափի մոտակայքում, հայտնաբերվել է դի:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 16.02-ին ջրափրկարարները Սեւանա լճից դուրս են բերել Սեւան քաղաքի բնակիչ, 72-ամյա Հրանտ Գուլոյանի դին եւ հանձնել իրավապահ մարմիններին: