News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գոհար Վեզիրյանն այն տարիքում չէ, որ հիշողության խնդիրներ ունենա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է թիվ 12 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանը` մեկնաբանելով իր մրցակից, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի արտահայտությունը, թե չի ճանաչում Տիգրան Տեր-Պետրոսյանին:

«Գոհար Վեզիրյանն այն տարիքում չէ, որ հիշողության խնդիրներ ունենա: Կարող է բացել Ֆեյսբուքի իր էջը եւ տեսնել նկարներ, թե ինչպես է զրուցում ինձ հետ: Իսկ եթե չի ուզում ճանաչած լինել, ես այդ վշտին կդիմանամ, խնդիր չէ»,- նշել է Տեր-Պետրոսյանը:

Նշենք, որ Տիգրան Տեր-Պետրոսյանը դիմում-բողոք էր ներկայացրել թիվ 12 ԸԸՀ` նշելով, որ Լյովա Խաչատրյանն ու Գոհար Վեզիրյանը խախտել են նախընտրական քարզոչությամբ սահմանված կարգը եւ չսահմանված տեղում մասսայաբար տեղադրել են քարոզչության նյութեր:

«Տիգրան Տեր-Պետրոսյանն անելիք չունի, բողոք պիտի գրի, մարդը ինչո՞վ զբաղվի, մի բանով պետք է զբաղվի՞, թե՞ չէ: Հիմա  մարդը գործ չունի անելու, դրել է, դրանով է  զբաղվում»,- NEWS.am-ի թղթակցին ասել էր Գոհար Վեզիրյանը:

Մեկնաբանելով այդ հայտարարությունը` Տիգրան Տեր-Պետրոսյանը նշեց. «Ես անում եմ ամեն ինչ օրենքի տառին եւ կետին համապատասխան, ես գնում եմ ընտրություններին օրինական, առանց խախտումների: Եւ եթե իմ դեմ խախտումներ են անում, ես պետք է դիմում-բողոքներ ներկայացնեի եւ ներկայացնելու եմ մինչեւ ընտրությունները օրը յուրաքանչյուր խախտման համար»:

Տիգրան Տեր-Պետրոսյանը նաեւ նշեց, թե մայիսի 7-ին կերեւա, թե ով անելիք ուներ եւ ով է գործ անում:

 

Լուսանկարը` Արման Վեզիրյանի

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ