News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության նախընտրական հանրահավաք-համերգը:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ հանրահավաքը մեկնարկել է նախատեսվածից կես ժամ ուշ, այն բացել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ներածական ելույթով:

Նրա խոսքով, Ազատության հրապարակում հավաքվել են Հայաստանի շարքային քաղաքացիները` ոչ ասելու կուսակցականությանն ու հատվածական մոտեցումներին: «Ժառանգության» առաջնորդը համոզմունք է հայտնել, որ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հայ ժողովուրդը ողջ աշխարհին եւ ինքն իրեն անակնկալ է մատուցելու, ցուցադրելու է ազատ կամարտահայտման իր ունակությունը` նոր խորհրդարանական մեծամասնություն եւ կառավարություն ձեւավորելով:

Հովհաննիսյանի ելույթը նվիրված է եղել նաեւ մայիսյան հաղթանակներին: Բացի «Ժառանգության» առաջիկա հաղթանակից` Հովհաննիսյանը հիշատակել է Շուշիի գրավումը` այն անվանելով Հայկական լեռնաշխարհի արեւելյան հատվածի ազատագրման տոն:

Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ ընտրությունների հաջորդ օրը երկրի վրա ծածանվելու են ոչ թե Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ անգամ «Ժառանգություն» կուսակցությունների դրոշները, այլ երկրի պետական դրոշը:

Այս պահին Ազատության հրապարակում ելույթ է ունենում երգահան Ռուբեն Հախվերդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ