News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 5 մարդ, ովքեր կասկածվում են ահաբեկչական գործունեություն իրականացնելու մեջ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Associated Press-ը, ձերբակալվածները մտադրվել էին պայթեցնել Քլիվլենդից ոչ հեռու գտնվող կամուրջը: Հատուկ ծառայությունների ներկայացուցիչների խոսքով, հանցավոր պլանը դատապարտված էր ձախողման, քանի որ ահաբեկիչների շարքերում ներդրված է եղել ՀԴԲ-ի աշխատակից:

«Այդ հանցագործությունը պլանավորող մարդիկ մտադիր էին իրենց գաղափարական անհամաձայնությունը հայտնել բռնության միջոցով»,-ասել է ՀԴԲ ներկայացուցիչ Սթեֆան Էնթոնին: Ձերբակալվածները 20-35 տարեկան են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ