News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 28
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Մի քանի օր արաջ «Հրապարակը» գրել էր, որ Վայոց ձորում, հատկապես Վայք քաղաքում եւ հարակից գյուղերում ԲՀԿ-ն ակտիվորեն ցուցակագրում է իր պոտենցիալ ընտրողներին՝ յուրաքանչյուր անձնագրային տվյալի դիմաց խոստանալով 25 կիլոգրամ այլուր:

«ԲՀԿ Վայքի գրասենյակում նախապես անձնագրերը հավաքվել էին, քաղաքացիներին կտրոններ էին բաժանվել, որոնք ներկայացնելով՝ մի քանի օր անց վերջիններս պետք է ստանային իրենց հասանելիք ալյուրը: Արդյունքում երեկ եւ նախորդ օրը քաղաքացիներն ակտիվորեն ստացել են իրենց «հասանելիքը», սակայն ցուցակագրվածներից ոչ բոլորին է ալյուր բաժին հասել: Մի քանիսին է հասել, իսկ մնացածներին համատարած բաժանվել է 5 հազարական դրամ:

Ի դեպ, վայքեցիները դժգոհ չեն մնացել, քանի որ բաժանված 25 կիլոգրամ 1-ին տեսակի ալյուրը համարժեք է 5 հազար դրամին», գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ